ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

13-րդ արդյունքով

13-րդ արդյունքով
03.02.2015 | 12:17

Ստոկհոլմում (Շվեդիա) ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնում էր տասնհինգամյա Անաստասիա Գալստյանը: Մեր աղջնակը ցույց է տվել տասներեքերորդ արդյունքը: Կանանց մենասահքում փայլել են Ռուսաստանի ներկայացուցիչները` ոչ մի մեդալ չզիջելով մյուսներին: Ինչ վերաբերում է ոսկե մեդալակրին, նա Ելիզավետա Թուխտամիշևան է, ով, ի դեպ, Ռուսաստանի առաջնությունում զիջել էր Ելենա Ռադիոնովային: Նրանց միմյանցից բաժանել է ոչ լրիվ մեկ միավոր: Ահա այսպիսի մրցակցություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ