ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Հասունանում է սկանդալ

Հասունանում է սկանդալ
03.02.2015 | 12:18

Իսպանական ֆուտբոլում հասունանում է սկանդալ ու այն կապված է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի անվան ու ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ, որը մադրիդյան ակումբի թիկունքում բանակցություններ է վարում արգենտինացի մասնագետի հետ: Բանն այն է, որ Սիմեոնեի հետ «Աթլետիկոյի» ղեկավարությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել, որն ավարտվում է 2017 թվականին, իսկ սա նշանակում է, որ առանց ակումբի ղեկավարության գիտության ոչ մեկին տրված չէ մարզչի հետ բանակցություններ վարելու իրավունք, մինչդեռ ֆրանսիացիները հաջողեցրել են արդեն երկու հանդիպում ունենալ մարզչի հետ: Իսպանացիները ֆրանսիացիների պահվածքի վերաբերյալ պատրաստվում են բողոք ներկայացնելու ՈՒԵՖԱ-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ