Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«ՈՒ կյանքը սկսվեց...» ցուցահանդեսը` ժամանակակից արվեստի թանգարանում

«ՈՒ կյանքը սկսվեց...» ցուցահանդեսը` ժամանակակից արվեստի թանգարանում
07.02.2015 | 15:08

Փետրվարի 18-ին ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի «ՈՒ կյանքը սկսվեց...» խորագրով ցուցահանդեսը:

Աննա Հարությունյանը Հայաստանի, Գերմանիայի Քյոլն քաղաքի նկարիչների միության անդամ է: 2003-ից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահն է: Նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Տոկիոյում, Բեյրութում, Իտալիայում, Չինաստանում և այլուր: 1997-ին Փուլհայմ քաղաքում կազմակերպված «Երիտասարդ առաջադեմ նկարիչներ» մրցույթում ճանաչվել է տարվա լավագույն արվեստագետներից մեկը։ Երևան քաղաքում Մոսկովյան պուրակի ձևավորողն է և հեղինակներից մեկը: Ձևավորել է նաև կոստյումներ, դեկորացիաներ, ազգային բալետի, թատրոնի փառատոներ, սիմպոզիումներ և համերգներ:


Նրա ստեղծագործական գործունեությունն ու ձեքբերումները շատ ավելի ընդգրկուն են: Հավելենք միայն, որ նկարչուհու աշխատանքները պահվում են Գերմանիայի «Ժամանակակից թանգարանում», Իտալիայի Վենետիկի Սուրբ Ղազարոս թանգարանում, նաև անհատական հավաքածուներում (Հայաստան, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան, Հոլանդիա, Հավայան կղզիներ, Իտալիա, Շվեյցարիա):

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ