ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Կազմը հայտնի է

Կազմը հայտնի է
13.02.2015 | 11:54

Հայտնի է դարձել փետրվարի 19-20-ին Իրանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմը: Մրցագորգ են ելնելու Արթուր Մկրտչյանը (59 կգ), Գոռ Սիրեկանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Վահե Սիմոնյանը (98 կգ), Էդգար Խաչատրյանը (130 կգ): Իհարկե, սա մեր ուժեղագույն կազմը չէ, սակայն եթե այսպես է որոշվել, ուրեմն այս կազմով էլ պիտի մասնակցել:
Ընտրանու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի փոխանցմամբ` Թեհրանում մեր ըմբիշները հանդես կգան մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ: Մեր մարզիկներն այս օրերին Ծաղկաձորի մարզաբազայում են, պատասխանատու մրցաշարից առաջ անցնում են ուսումնամարզական ավարտական հավաքը:
Տեղեկացնենք, որ գավաթի այս տարվա խաղարկությունն անցկացվելու է նոր ձևաչափով: Եթե նախկինում հնարավորություն ուներ մասնակցելու տասը լավագույն հավաքական, ապա թիվն այդ կրճատվել է երկուսով: ՈՒթնյակի մասնակցությունը որոշվել է անցած տարվա աշխարհի թիմային առաջնության արդյունքներով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ