Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Վահագ Ռաշ. «Ես կգամ»

Վահագ Ռաշ. «Ես կգամ»
17.02.2015 | 17:19

Ռոք երգիչ, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇԸ երաժշտասերների դատին է հանձնում «Ես կգամ» երգի ձայնագրությունը: Երգը գրվել է 2012-ին, խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է: «Ես կգամ»-ը հնչել է համերգների ժամանակ` առաջին իսկ օրից մեծ արձագանքի արժանանալով:

Երգիչը irates.am-ին տեղեկացրեց, որ տեսահոլովակը կլինի տարվա ընթացքում (ռեժիսոր` Խաչիկ Եղոյան): Առաջիկայում կձայնագրվի ևս չորս երգ` «Ապրելուց քաղցր է», «Նամակ», «Հեռացիր», «Երանի»:
Վահագ Ռաշը ներկայանում է հանգիստ, իմաստալից երգերով: Փորձում է ռոք ոճով ներկայացնել ժողովրդական երգեր: Երգերի զգալի մասը գրված է հայ դասականների խոսքերի հիման վրա: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախատեսվում է նաև ժողովրդական երգի ռոքային մշակում:

Տեսանյութ

Vahag Rush - Ես կգամ
Դիտվել է՝ 5010

Մեկնաբանություններ