ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մասնակցել են որակավորման փուլին

Մասնակցել են որակավորման փուլին
20.02.2015 | 00:10

Շվեդիայում մեկնարկել է դահուկասպորտի աշխարհի առաջնությունը: Հուրախություն բոլորիս, առաջնությանը մասնակցում են նաև մեր պատվիրակները, թեպետ արդյունքների առումով ավելի քան համեստ սպասումներով: Երեկ 5 կմ մրցատարածության որակավորման փուլին մասնակցել է չորս հայ մարզուհի: 15 րոպե 13 վայրկյան արդյունքով լավագույնն է եղել Կատյա Գալստյանը, ով տեղ է գտել առաջին տասնյակում: Աննա Մխիթարյանը ցույց է տվել 23-րդ, Լիլիթ Տոնոյանը` 30-րդ, Հայկանուշ Երիցյանը` 37-րդ արդյունքը: Որակավորման փուլի լավագույն արդյունքը չինուհի Չինխուեինն է` 13 րոպե 33,8 վայրկյան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ