ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Օրերը մթնում են, անց կենում

Օրերը մթնում են, անց կենում
20.02.2015 | 00:11

Հաշված օրեր են մնացել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերսկսմանը, սակայն այդպես էլ չլուծված է մնում Կապանի «Գանձասարի» մասնակցության խնդիրը: Հարցը գուցե այնքան էլ այն չէ, որ ինքնատիպ այս կոլեկտիվի բացակայության պայմաններում առաջնությունում կունենանք ընդամենը յոթ թիմ: Հերթական անգամ, փաստորեն, կազմալուծվում է թիմ, հերթական անգամ ստվերվում է երկրի առաջնությունը, ու մեր ֆուտբոլային տնտեսությունը չունի ներազդուն միջոցներ վիճակի դեմն առնելու համար: Նկատենք, որ «Գանձասարն» այսքան տարի գոյատևել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ