ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մխիթարյանը մրցելու է իր նոր թիմի դե՞մ

Մխիթարյանը մրցելու է  իր նոր թիմի դե՞մ
24.02.2015 | 12:28

Իտալական «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերին` ասելով. «Մխիթարյանը լավ խաղացող է, երիտասարդ, մեծ ներուժ ունեցող, սակայն ես չգիտեմ ակումբի տրանսֆերային նպատակների մասին: Արտուրո Վիդալը վատ մրցաշրջան է անցկացնում: Նա մեծ չեմպիոն է, և ես վստահ եմ, որ չիլիացին ցանկանում է ակումբում մնալ»:
Հետաքրքրական է, որ արդեն վաղը, Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի շրջանակներում, Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում կարող է մրցել իր հնարավոր նոր թիմի դեմ, եթե, իհարկե, Յուրգեն Կլոպը նրան չպահի պահեստայինների նստարանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ