ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կլայդերմանի երևանյան համերգները

Կլայդերմանի երևանյան համերգները
03.03.2015 | 12:39

Ռիշար Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Կհնչեն նաև դաշնակահարի հանրահայտ և սիրված «Ballade Pour Adeline», «Mariage D'Amour», «A comme Amour», «Murmures» ստեղծագործությունները:

Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին՝ ժամը 19:30, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը (իսկական անունը` Ֆիլիպ էջեր) ծնվել է 1953-ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանն իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը և «Paul de Sennevilem»-ի գրած աշխարհահռչակ «Բալլադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հռչակեց ամբողջ աշխարհով մեկ: Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրում 22 մլն օրինակով:
Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի և ստեղծել է նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ իր ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը: Հանրաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world»` «աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը»:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ