Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կայացել է Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը

Կայացել է Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը
23.03.2015 | 20:04

Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է Կարեն Գուրգենի Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 25-ին, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ