ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրություններ են

Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրություններ են
19.04.2015 | 20:31

Ֆինլանդիայում առավոտյան սկսվել են խորհրդարանական ընտրությունները: 200 պատգամավորների ընտրությունը կտևի տեղի ժամանակով մինչև ժամը 20:00-ն: Քվեարկությանը կմասնակցեն ընտրողների 70 տոկոսը՝ հաղորդում է ֆինլանդական YLE հեռուստաընկերությունը: Taloustutkimus ընկերության հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նախընտրելի կուսակցությունը «Ֆինլանդական կենտրոն» ընդդիմադիր կուսակցությունն է, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24 տոկոսը:

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ