Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Շողակն» անսամբլի երևանյան համերգը

«Շողակն» անսամբլի երևանյան համերգը
05.05.2015 | 13:12

Աշխարհահռչակ «Շողակն» անսամբլը մայիսի 22-ին, ժամը 20.00-ին, մենահամերգով հանդես կգա Երևանում՝ Բաղրամյան 17 հասցեում գտնվող «32 Թատրոնում»:

«Շողակն» անսամբլի երգն ու երաժշտությունն ավանդական է, մաքուր, հարուստ, բազմագույն և զգացմունքային: Անսամբլն այսօր աշխարհին է ներկայացնում պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգն ու երաժշտությունը՝ իր առաքելությունը համարելով ժողովրդական արվեստի հանդեպ կոմիտասյան ավանդույթների պահպանման և սերունդներին փոխանցելու կարևորագույն գործը:
«Շողակն» անսամբլը հիմնադրվել է 1995-ին, Երևանում: Անսամբլը կատարում է հայ ավանդական երաժշտություն՝ ներկայացնելով ժողովրդական երգը և նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ և դափ:
2000-ից « Շողակն» անսամբլն ակտիվ շրջագայում է համերգներով, հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում և փառատոներում: Անսամբլի երաժիշտների ինքնատիպ կատարումներն ընդգրկվել են Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում:
«Շողակնի» երաժիշտներն են` ՀՀ վաստակավոր արտիստներ Գևորգ Դաբաղյանը, Հասմիկ Հարությունյանը, Կարինե Հովհաննիսյանը և այլք:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ