Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են Տորիները

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են Տորիները
08.05.2015 | 12:38

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում էկզիտ պոլի տվյալներով՝ հաղթում են Տորիները: Պահպանողականները ստացել են 316 մանդատ, լեյբորիստները՝ 239: Համայնքների պալատի ընտրությունները անվանվել են վերջին տասնամյակի ամենաանկանխատեսելին: Պահպանողականների բացահայտ առավելությունը ոչ ոք չէր կանխատեսում: Եթե նախնական տվյալները հաստատվեն, Դևիդ Քեմերոնի կողմնակիցները վճռական գերակշռություն կստանան և կարող են կառավարություն ձևավորել: Եվս մեկ անակնկալ է Միացյալ Թագավորության կազմից դուրս գալ ցանկացող Շոտլանդական ազգային կուսակցության հաջողությունը՝ նրանք կստանան 59 մանդատները, որոնց իրավունքն ունի Շոտլանդիան:

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ