ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մեկնեց բուժզննման

Մեկնեց բուժզննման
12.06.2015 | 00:57

Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը բաց կթողնի Յուրա Մովսիսյանը: Նա արդեն իսկ մեկնել է ԱՄՆ` բուժզննման: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հավաստմամբ` մարզիկի առողջական վիճակը թույլ չի տվել կազմ ու պատրաստ լինել առաջիկա հանդիպմանը, իսկ նման պայմաններում ռիսկի դիմել մի խաղում, որը, իրատես լինենք, մեծագույն ցանկության դեպքում անգամ ոչինչ չի կարող տալ Հայաստանի ընտրանուն «Եվրոպա 2016»-ում, բացարձակապես անիմաստ է: Հավելենք, որ խաղը սպասարկելու է բելգիական մրցավարական կազմը` Սերժ Գրյումիենի գլխավորությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ