ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Շարունակում է մնալ միակը

Շարունակում է մնալ միակը
21.09.2015 | 14:01

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում «Բարսելոնը» շարունակում է մնալ պարտություն չճաշակած միակ թիմը: Չորրորդ տուրում նրա մրցակիցը «Լևանտեն» էր, որը կարողացավ կապտանռնագույնների չորս գոլին պատասխանել միայն մեկով: Հանդիպմանը Մեսին դարձել է դուբլի հեղինակ և երեք գնդակով ռմբարկուների ցուցակում բաժանում է 2-6-րդ հորիզոնականները: Լավագույնն առայժմ Քրիտիանու Ռոնալդուն է, ում անվան դիմաց գրանցված է հինգ գնդակ: Մրցաշարային աղյուսակում «Բարսելոնին» 10-ական միավորով հաջորդում են Մադրիդի «Ռեալը», «Վիլյառեալն» ու Սելտան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ