Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Համերգային հերթական ծրագիրը`Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Համերգային հերթական ծրագիրը`Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
30.09.2015 | 12:45

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է հաջորդ գեղեցիկ համերգային ծրագիրը՝ մասնակցությամբ Անի Կավաֆյանի (ԱՄՆ, ջութակ), Իդա Կավաֆյանի (ԱՄՆ, ալտ), Լևոն Չիլինկիրյանի (Մեծ Բրիտանիա, ջութակ) և Ռուզան Մանթաշյանի (Ֆրանսիա, սոպրանո):

Ծրագրում՝
Մանսուրյան՝ Կոնցերտ ջութակի և լարայինների համար թիվ 2 (նվիրված՝ Լևոն Չիլինկիրյանին),
Մոցարտ՝ Սիմֆոնիա կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար, Մալեր՝ Սիմֆոնիա թիվ 4:
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացող փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնը նվիրված է Ազգային ֆիլհարմոնիկի 90-ամյակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ