ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը Բաթումի կինոփառատոնում

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը Բաթումի կինոփառատոնում
02.10.2015 | 00:21

Հերթական առիթն ունենք շնորհավորելու վավերագրող կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին: Օրերս կայացած Բաթումի հեղինակային կինոյի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կազմակերպվել էր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 60-ամյակին: «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վավերագրողը», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերի ցուցադրությունից բացի, Հարություն Խաչատրյանը Բաթումում նաև վարպետության դաս է վարել, խոսել ժամանակակից վավերագրական կինոյի լեզվամտածողության առանձնահատկությունների մասին: Բաթումից Հարություն Խաչատրյանը վերադարձել է հերթական պարգևով. նա և Չիկագոյի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, արվեստի համադրող Քրիստոֆեր Կամիշևն արժանացել են փառատոնի հատուկ մրցանակին՝ համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ