ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

«Երևան ԱՐՏ» գեղանկարչական ցուցահանդեսի բացում` Սարյան պուրակում

«Երևան ԱՐՏ» գեղանկարչական ցուցահանդեսի բացում` Սարյան պուրակում
11.10.2015 | 13:17

Մայրաքաղաքի գողտրիկ անկյուններից մեկում` Սարյան պուրակում, «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում բացվել է «Երևան ԱՐՏ» գեղանկարչական ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված գործերը հագեցած են մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի գույներով, Երևանյան տեսարաններով: Հատկապես գեղանկարի ժանրի սիրահարները ցուցահանդեսում իրենց հետաքրքրող շատ գործեր կտեսնեն: Ցուցադրվել են նաև թեմատիկ հավաքածուներ, որոնցում ևս գերիշխողը Երևանի ու նաև տոնական քաղաքի մթնոլորտն է:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ