Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Առաջին անգամ

Առաջին անգամ
20.10.2015 | 11:52

Վոլեյբոլի պատմության մեջ Ֆրանսիայի ընտրանին առաջին անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն՝ վճռական դիմակայությունում պարտության մատնելով Սլովենիայի հավաքականին: Այդ հաղթանակի համար ֆրանսիացիներից պահանջվել է ընդամենը երեք սեթ: Երրորդ մրցանակակիր են դարձել իտալացիները: Բրոնզի համար պայքարում նրանք պարտության են մատնել Բուլղարիայի ընտրանուն: Ասենք նաև, որ աշխարհամասի նախորդ տարվա չեմպիոն ռուսները, ի վերջո, հանգրվանեցին վեցերորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ