Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

«Կատարողը պետք է սիրի այն երաժշտությունը, որ ինքը ներկայացնում է»

«Կատարողը պետք է սիրի այն երաժշտությունը,  որ ինքը ներկայացնում է»
01.12.2015 | 02:11

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Վահագն Պապյանի (Իսրայել) ղեկավարությամբ, նոյեմբերի 28-ին հանդես եկավ բացառիկ համերգով, բացառիկ այն առումով, որ Վահագն Պապյանը միաժամանակ հանդես էր գալիս և՛ որպես դաշնակահար, և՛ որպես դիրիժոր։ Համերգը տեղի էր ունենում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Լեփ-լեցուն դահլիճը սիրով ու կարոտով ընդունեց մեծահամբավ երաժշտին ու չէր ուզում հրաժեշտ տալ։ Տպավորությունն այնպիսին էր, թե Վահագն Պապյանն անվերջ ուզում էր երաժշտություն նվիրել հանդիսատեսին, իսկ վերջինս անդադար վայելեր այդ հրաշք հնչյունները։
Սա Վահագն Պապյանի առաջին համագործակցությունը չէ Երիտասարդական նվագախմբի հետ, սակայն մինչ այս մաեստրոն Երիտասարդականի հետ ելույթ էր ունեցել որպես մենակատար։ Երաժիշտն ընդգծում է, որ իրեն հաճույք է պատճառում նվագախմբի հետ աշխատելը, այս կոլեկտիվի հետ ինքդ էլ երիտասարդանում ես, թարմություն և ոգեշնչում է փոխանցվում։
Խոսելով երաժշտության մասին՝ Վահագն Պապյանը նշում է, որ կատարողը միշտ պետք է սիրի այն երաժշտությունը, որ ինքը ներկայացնում է. «Կյանքի տարբեր փուլերում հակվածություն կա այս կամ այն ազգանվան, հեղինակի նկատմամբ։ Կյանքի ժամանակաշրջանները փոխվում են, փոխվում են նաև հեղինակները, բայց նախկին հեղինակին չես դավաճանում, նա մնում է քեզ հետ, պարզապես գալիս են նորերը»։
Մաեստրոն չնշեց, թե կյանքի այս փուլում իր համար հատկապես որ կոմպոզիտորը կամ գործն են հոգեհարազատ. «Այս շրջանում նրանք շատ են։ Ես մյուս տարի 60 տարեկան եմ դառնում, արդեն կյանքի բավականին փուլեր եմ անցել և ազգանուններ չտալով պետք է ասեմ, որ շատ հեղինակներ են ինձ հոգեհարազատ, ու դեռ հուսով եմ, որ նորերը կլինեն»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ