ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Դեկտեմբերը հարուստ է խաղացանկային ներկայացումներով

Դեկտեմբերը հարուստ է խաղացանկային ներկայացումներով
02.12.2015 | 14:49

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2015-ի դեկտեմբերը հարուստ է խաղացանկային ներկայացումներով: Այս մասին տեղեկացնում են թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2015 թվականը Հայաստանի գլխավոր թատրոնում կեզրափակվի «Ամանորյա տոնական համերգով», որը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Առաջիկայում՝ դեկտեմբերի 3-ին, կներկայացվի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» երեք գործողությամբ բալետը: Գլխավոր դերերում հանդես կգան Սևակ Ավետիսյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մարիա Դիվանյանը: Ներկայացման բեմադրիչ-բալետմայստերն է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Դիրիժորական վահանակի մոտ՝ Աթանես Առաքելյանը:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ