ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ֆրանսիայի ԱԺ հակառուսական պատժամիջոցները հանելու բանաձև է ներկայացվել

Ֆրանսիայի ԱԺ հակառուսական պատժամիջոցները հանելու բանաձև է ներկայացվել
10.12.2015 | 17:48

Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար, հանրապետական կուսակցությունից ԱԺ ներկա պատգամավոր Թիերի Մարիանին խորհրդարան է ներկայացրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու բանաձև: Պատգամավորը արձանագրում է, որ հակառուսական սահմանափակումները հակասում են «ֆրանս-ռուսական հիմնարար հարաբերություններին», «բացարձակապես անարդյունավետ են և մեծ մասամբ անօրինական են», հակասում են միջազգային իրավունքին և վնասում են Ֆրանսիայի շահերին: Թիերի Մարիանին ասել է, որ իր հաջորդ քայլը պատգամավորների անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքելն է հօգուտ բանաձևի: «Իմ նպատակը 150 ստորագրությունն է, որից հետո ծրագրում եմ հունվարին բանաձևը ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը»,- ասել է Թիերի Մարիանին: Մինչ այդ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին է կասեցրել պատժամիջոցները հունվարի մեկից երկարացնելը:

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ