ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Տեխասի համալսարանը կթվայնացնի Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը

Տեխասի համալսարանը կթվայնացնի Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը
05.01.2016 | 17:28

Տեխասի համալսարանը կթվայնացնի Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվի 24 հազար էջ՝ հայտնում է Associated Press-ը: Թվայնացումը հնարավոր է դարձել շնորհիվ ոչ կոմերցիոն Գրադարանա-տեղեկատվական ռեսուրսների հարցերով խորհրդի 126 730 դոլար դրամաշնորհի: Աշխատանքը կսկվի 2016-ի հունիսին և կավարտվի 2017-ի դեկտեմբերին: Արխիվը պարունակում է 1950-2013-ի ձեռագրեր, գրքույկներ, ալբոմներ և լուսանկարներ: Թվայնացումից հետո բոլոր նյութերը հասանելի կլինեն համացանցում:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ