ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ձերբակալվել է «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը

Ձերբակալվել է «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը
12.01.2016 | 18:14

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանին, ադմինիստրատոր Արա Ազարյանին, մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանին, ովքեր ընդրգրկված են եղել խաղադրույքներ անելու մեջ՝ ապահովելով կանխատեսելի արդյունքներ ու ստացել ապօրինի շահույթներ: Չի բացառվում, որ նախաքննության արդյունքներով այս կազմն ավելի մեծանա, իսկ շատ ավելի շահագրգիռ ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ այս թմրախտը միայն ուլիսյան գրանցում չունի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ