Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին

Հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին
14.01.2016 | 16:15

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հունվարի 15-ին, ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կանցկացվի հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին: Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Երեկոն կսկսվի Լևոն Խեչոյանի կյանքի երեք տարբեր քսանամյակները ներկայացնող գրական-գեղարվեստական կոմպոզիցիայով՝ դերասանների, ասմունքողների և երաժիշտ կատարողների մասնակցությամբ: Իսկ Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանախումբը կներկայացնի արձակագրի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը:
Երեկոն կավարտվի ազատամարտիկ գրող Լևոն Խեչոյանի արցախյան պատերազմի մասին հուշագրերի ներկայացմամբ:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ