Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Համերգ` նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին

Համերգ` նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին
12.02.2016 | 14:25

Փետրվարի 14-ին երաժշտասերներին յուրահատուկ անակնկալ է սպասում: D’Black Blues Orchestra նվագախումբը (ղեկավար և մենակատար` Վլադիմիր Ավետիսյան) կներկայացնեն բացառիկ համերգ`նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին: Համերգային երեկոն տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կհնչեն կատարումներ Կլեպտոնի երգացանկից, Բոբ Մառլիի ստեղծագործություններից: Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Սերգեյ Սմբատյան):

«Total Production» ընկերությունն իր հետ Հայաստան կբերի բարձրորակ լուսաձայնային տեխնիկա, որի առկայությունը մեր երկրում աննախադեպ է, քանի որ այն շատ թանկարժեք է:
Համերգին կնախորդի ջեյմսեյշընը (Jam Session), որը տեղի կունենաYans ակումբում`փետրվարի 13-ին: Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra-ի հետ կնվագեն հայ երաժիշտները:
ՈՒնկնդիրներին սպասում է բացառիկ համերգային երեկո և ջեյմսեյշն`բացառիկ արտիստների մասնակցությամբ, որոնց համար նույնպես Հայաստան գալը տոն է:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ