ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Տիգրան Համասյանի բարեգործական համերգը` Գյումրիում

Տիգրան Համասյանի բարեգործական համերգը` Գյումրիում
27.02.2016 | 21:29

Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում համերգ կտա աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանը` միանալով լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի բարեգործական միջոցառումների ծրագրին: Մինչև մարտի 15-ը 190 հազար դոլար հավաքելու դեպքում 13 ընտանիք բնակարան կունենա: Սպիտակի երկրաշարժից հետո 3000 ընտանիք Գյումրիում դեռ ապրում է վագոն-տնակներում: Այս ընտանիքներին օգնելու համար Հայկ Բարսեղյանը միջազգային դրամահավաք է սկսել:

Տիգրան Համասյանը համերգ կտա նշված թաղամասի Սավոյան փողոցի 227/269 տնակի բակում: Համերգը կլուսաբանեն ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային լրատվամիջոցները:

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ