ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Կարավաջիոյի` կորած համարվող կտավը հանվել է ցուցադրության

Կարավաջիոյի` կորած համարվող կտավը հանվել է ցուցադրության
02.03.2016 | 15:28

Կարավաջիոյի Maria Maddalena in estasi կտավը, որը երկար տարիներ կորած էր համարվում, ցուցադրության է հանվել Տոկիոյում: The Guardian-ը գրում է, որ Մարիամ Մագդաղենացուն պատկերող կտավը հայտնաբերվել է 2014-ին` մասնավոր հավաքածուում: 1606-ին նկարված կտավը նախկինում ներկայացվում էր այլ նկարիչների կրկնօրինակներով: Տոկիոյի Արևմտյան արվեստի ազգային թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված են Կարավաջիոյի 11 կտավներ:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ