ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ռոնալդուի դուբլը

Ռոնալդուի դուբլը
10.06.2016 | 09:24

Եվրոպայի առաջնության նախաշեմին Պորտուգալիայի ընտրանին ընկերական հանդիպում ունեցավ Էստոնիայի ֆուտբոլի հավաքականի հետ ու հաղթեց 7:0 հաշվով: Դուբլի հեղինակներ են դարձել Քրիշտիանու Ռոնալդուն ու Ռիկարդո Կուարեժման: Հատկապես ընդգծելի են Ռոնալդուի գոլերը, որովհետև պորտուգալացի մարզասերները կայուն համոզմունք ունեն, որ Ռոնալդուն հավաքականում սպասվածի պես իրեն չի դրսևորում՝ մոռանալով, որ այսպես ասած ակումբային Ռոնալդուն կողքին ունի անհամեմատ որակյալ համագործակցողներ, քան ազգայինի կազմում եղածները:

Վերջին ընկերականներից թերևս հիշատակենք նաև Իսպանիա-Վրաստան դիմակայությունը, որտեղ Եվրոպայի գործող չեմպիոններն անակնկալ արդյունք գրանցեցին՝ 0:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ