ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ուկրաինացիների երկրորդ ձախողումը

Ուկրաինացիների երկրորդ ձախողումը
16.06.2016 | 23:32

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ուկրաինա-Հյուսիսային Իռլանդիա դիմակայությունը ունեցավ անսպասելի ավարտ: Հակառակ այն բանին, որ մասնագետները ֆավորիտ էին համարում Ուկրաինայի ընտրանուն, վերջինս պարտություն կրեց 0:2 հաշվով ու սկզբունքորեն դուրս մնաց մեդալների համար պայքարից, քանի որ պարտվել էր նաև Գերմանիայի հավաքականի հետ խաղում ու դարձյալ 2:0 հաշվով:

Եթե այսօր կայանալիք Գերմանիա-Լեհաստան մրցավեճում գրանցվի ոչ-ոքի արդյունք, ուկրաինացիների խմբային երրորդ հանդիպումը կկրի ձևական բնույթ: Տեղեկացնենք, որ տեղացած առատ անձրևի, դրան հաջորդած կարկուտի պատճառով մրցավարը հարկադրված է եղել հանդիպումն առժամանակով ընդհատել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ