ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Գերմանիա-Լեհաստան՝ 0:0

Գերմանիա-Լեհաստան՝ 0:0
17.06.2016 | 09:37

Սակավագոլությամբ առանձնացող Եվրոպայի այս առաջնությունում գրանցվեց և առաջին գոլազուրկ հաշիվը: Դա տեղի ունեցավ Գերմանիա-Լեհաստան մրցակցությունում: Երկու հավաքականներն էլ երկու հանդիպումից հետո արդեն ունեն չորսական միավոր, ինչը միանշանակ նշանակում է, որ նրանցից առնվազն մեկն արդեն իսկ ձեռք է բերել փլեյ օֆում հանդես գալու իրավունք: Հիշեցնենք, որ գերմանացիների խմբային երրորդ խաղը ուելսցիների հետ է, լեհերինը՝ այսօր Ուելսի հավաքականից պարտություն կրած ուկրաինացիների:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ