ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Կոլումբիացիները կիսաեզրափակչում են

Կոլումբիացիները կիսաեզրափակչում են
18.06.2016 | 12:53

Սկսվեցին Ամերիկայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի հանդիպումները: Առաջինը մրցեցին Պերուի ու Կոլումբիայի ընտրանիները: Հիմնական ժամանակը կողմերից և ոչ մեկին չբերեց հաղթական արդյունք՝ 0:0: Հետխաղյա տասնմեկմետրանոցների արդյունքով ավելի հաջողակ եղան կոլումբիացիները, ովքեր էլ դուրս եկան կիսաեզրափակիչ: Ի դեպ՝ հենց նրանք էին առաջինը նվաճել փլեյ օֆ դուրս գալու իրավունքը: Երևանի ժամանակով այս գիշեր կմրցեն Արգենտինայի ու Վենեսուելայի, Մեքսիկայի ու Չիլիի ընտրանիները:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ