ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Առաջին անգամ՝ առանց Ռոնալդուի

Առաջին անգամ՝  առանց Ռոնալդուի
22.07.2016 | 01:24

Սկսած 2009-ից, երբ Քրիշտիանու Ռոնալդուն հայտնվեց «արքայականի» կազմում, Մադրիդի «Ռեալն» առաջին անգամ է երկրի առաջնությունը սկսում առանց նրա: Պատճառը Եվրոպայի առաջնությունում պորտուգալացու ստացած վնասվածքն է, որն անհամեմատ ավելի լուրջ դուրս եկավ, քան կանխատեսվում էր. Ռոնալդուն բաց կթողնի ոչ միայն «Ռեալ Սոսիեդադի» հետ մեկնարկային, այլև «Սելտայի» հետ հաջորդ խաղը:


«Ռեալի» մեկնարկային խաղերում Ռոնալդուն միայն մեկ անգամ է երկու գոլ խփել: Դա եղել է Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղում, 2011-2012 թթ. մրցաշրջանում, և հենց այդ տարի էլ «արքայականը» դարձել է չեմպիոն: Այս տարիների ընթացքում, նկատենք, առաջին ու վերջին անգամ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ