ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հայկական որ ֆիլմը կներկայացվի «Օսկարի»

Հայկական որ ֆիլմը կներկայացվի «Օսկարի»
03.09.2016 | 11:00

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Խորհրդակցությունների սրահում, այսօր` ժամը 16:00-ին, տեղի կունենա հայկական ազգային կինոակադեմիայի հերթական նիստը:

Նիստը նվիրված է Հայաստանի կողմից ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկարի» կինոմրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հայկական ֆիլմի առաջադրմանը:

Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է երեք ֆիլմի հայտ, այդ թվում՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»: Հայկական ազգային կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում կորոշվի, թե երեք ֆիլմերից որը հայկական կողմից կներկայացվի «Օսկարի»:

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ