Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հայ գրողների ստեղծագործությունները` «Գվիդեոն» ամսագրում

Հայ գրողների ստեղծագործությունները` «Գվիդեոն» ամսագրում
23.09.2016 | 15:57

«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 23-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում անցկացվեց «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչության նախաձեռնությամբ լույս ընծայվող «Գվիդեոն» ամսագրի նոր համարի շնորհանդեսը:

Ռուսաստանի ժամանակակից գրականության կենտրոնի հրատարակած նոր համարը ներառում է հայ գրողների ստեղծագործություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն: «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչական նախագծի ղեկավար, բանաստեղծ Վադիմ Մեսյացը շնորհանդեսի ընթացքում տեղեկացրեց, որ իրենց նախագիծը հիմնադրվել է դեռևս 2004-ին և ակտիվ գործունեություն է ծավալում: «Մենք որոշեցինք ռուսերեն հրատարակել հայ բանաստեղծների և արձակագիրների գործերը: Վստահ եմ, որ ամսագրի գործերը կհետաքրքրեն մարդկանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ստեղծագործողները լավ են գրում»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Վադիմ Մեսյացը:

Տեղեկացնենք, որ թարգմանվել են Համբարձում Համբարձումյանի, Նարա Վարդանյանի, Նշան Աբասյանի, Հրաչյա Սարուխանի, Հրաչյա Թամրազյանի, Հովհաննես Գրիգորյանի, Էդուարդ Հարենցի, Գևորգ Գիլանցի և այլոց գործերը: Բացի այդ, ամսագիրն ընդգրկել է նաև հայ ռուսագիր հեղինակների ստեղծագործություններ: Ամսագրի այս համարում տեղ են գտել Հրանտ Մաթևոսյանի «Բանի աշխարհը» մենախոսությունը և նոր թարգմանություններ Պարույր Սևակի բանաստեղծություններից: Ընդգրկված են նաև հատվածներ Օսիպ Մանդելշտամի՝ Հայաստանին ձոնված գործերից, գրականագիտական հոդվածներ, այլ թարգմանություններ:

Դիտվել է՝ 2484

Մեկնաբանություններ