ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Միանգամից աշխարհի երկու չեմպիոն

Միանգամից աշխարհի երկու չեմպիոն
03.10.2016 | 23:38

Ռուսական Խանտի Մանտիյսկ քաղաքում անցկացվող կրտսեր ու միջին տարիքի շախմատիստների աշխարհի առաջնությունում գերազանց մրցելույթներ են ունեցել հայ պատանիները: Արդեն կեսօրին հայտնի դարձավ, որ մինչև տասնվեց տարեկանների մեջ հողագնդի թիվ մեկ մարզիկ է ճանաչվել Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ ուրախալի լուրը Մանուել Պետրոսյանից էր, ով նույնպես դարձավ աշխարհի չեմպիոն: Մանուելը մրցում էր տասնութ տարեկաններ տարիքային կատեգորիայում: Փառք մեր պատանյակներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ