Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Համերգ` նվիրված Ժան Տեր-Մերկերյանի հիշատակին

Համերգ` նվիրված Ժան Տեր-Մերկերյանի հիշատակին
17.02.2017 | 13:00

Փետրվարի 18-ին, ժամը-ին 19:00-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգը նվիրված է Ժան Տեր-Մերկերյանի հիշատակին: Ծրագրում` Յ.Ս.Բախ, Հայդն, Սեն-Սանս:

Մենակատարներ` Բագրատ Վարդանյան (ջութակ), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Արտաշես Մկրտչյան (ջութակ), Դիանա Ադամյան (ջութակ): Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան:

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ