ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Լիվերպուլը» մերժել է ՊՍԺ-ին

«Լիվերպուլը» մերժել է ՊՍԺ-ին
03.03.2017 | 12:37

Անգլիական «Լիվերպուլը» ձմեռային տրանսֆերային պատուհանում հրաժարվել է վարձավճարով փարիզցիներին տալ 27-ամյա հարձակվող Դենիել Սթարիջին, ում հետ ակումբի պայմանագիրը կնքված է մինչև 2019 թիվը:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի կամեցել մրցաշրջանի կեսին ունենալ մարզիկի կորուստ, բայց չի հրաժարվել հարցը ամռանը դիտարկելուց: Ընթացիկում Սթարիջը հեղինակել է երկու գոլ, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ