ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               

«Բրամսի սիմֆոնիկ գործեր» համերգաշարի հերթական համերգը

«Բրամսի սիմֆոնիկ գործեր» համերգաշարի հերթական համերգը
30.03.2017 | 16:45

Վաղը, մարտի 31-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա ճանաչված դաշնակահար Վահագն Պապյանը: Սա «Բրամսի սիմֆոնիկ գործեր» համերգաշարի 4-րդ համերգն է: Ծրագրում՝ Դաշնամուրի թիվ 2 կոնցերտ և Սիմֆոնիա թիվ 3: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանը մեկնարկել է մարտի 26-ին` լեգենդար ջութակահար, կրկնակի «Գրեմմի» մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Փառատոնի շրջանակում, համերգային բազմապիսի ծրագրերից զատ, տեղի կունենան նաև վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում, և համերգներ` մարզերում: Փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայ ազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը:

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ