ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Մարդիկ ինձ հավատում են

Մարդիկ ինձ հավատում են
31.10.2017 | 10:42

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ է ընտրվել Արամ Սաթյանը: Թեկնածուները երկուսն էին` Արամ Սաթյանն ու Վարդան Աճեմյանը: Քվեարկությանը մասնակցել են միության 85 անդամներ: Արամ Սաթյանի օգտին քվեարկել է 56 անդամ, Աճեմյանի օգտին՝ 28: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Իրատեսի»` «Աննախադե՞պ էին ձայների այսպիսի հարաբերակցությունը» հարցին ի պատասխան Արամ Սաթյանն ասաց. «Անկեղծ ասած` չգիտեմ, ուղղակի ինձ հաճելի էր, որ մարդիկ ինձ հավատում են, անցյալ ընտրությանը երկու ձայնի տարբերությամբ եմ ընտրվել, հիմա ես զգացի, որ նաև գնահատվեց աշխատանքը: Հավատացին, որ իմ ասածն ու արածը իրար չեն հակասում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Արամ Սաթյանի հետ ամբողջական զրույցը` «Իրատեսի» թիվ 74-ում։

Դիտվել է՝ 6525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

53/jpRkGBK391SRRaPIdnlCDh9SaU.jpg" alt="Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո" title="Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո" />
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո