ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ֆիլհարմոնիկը հրավիրել է միանգամայն բացառիկ երգիչների

Ֆիլհարմոնիկը հրավիրել է միանգամայն բացառիկ երգիչների
05.12.2017 | 18:27

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրել է միանգամայն բացառիկ երգիչների: Ռոբերտո Սկանդիուցի, լեգենդար բաս, ով մեծահոգաբար համաձայնել է Երևան ժամանել այդ առիթով: Նա «Ռեքվիեմի» կատարմամբ հանդես է եկել այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Ռիկարդո Մուտին և այլ մեծեր:

Էրիկա Գրիմալդի, փայլուն սոպրանո, ամենահռչակավոր օպերային թատրոնների մեներգչուհի, ով կատարել է «Ռեքվիեմը» աշխարհի ամենահայտնի նվագախմբերի հետ ևս միանում է այս բացառիկ կազմին։


Օլեսյա Պետրովա, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի մենակատար՝ երիտասարդ և արդեն հսկայական հաջողությունների հասած ռուս մեձո սոպրանո:
Գեորգի Վասիլև, մեկ այլ ծագող ռուս աստղ՝ տենոր, ով Մեծ թատրոնի և Դյուսելդորֆի Օպերայի թատրոնի մենակատար է:


«Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավությունը՝ լսելու հրաշալի երգիչներին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, որը նոր է վերադարձել Իսպանիայում և Գերմանիայում մեծ հաջողությամբ կայացած հյուրախաղերից մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ»,-նշված է նվագախմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ