ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Ելքի» բողոքի ակցիային կմասնակցեն «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները

«Ելքի» բողոքի ակցիային կմասնակցեն «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները
18.01.2018 | 13:40

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելքի» բողոքի ակցիային, որը կանցկացվի հունվարի 19-ին: «Աջ ղեկը» լայնացնում է իր պայքարի ճակատը և գնում հաղթահարելու նոր մարտահրավերներ:

Դրանցից են վերջին թանկացումները դիզելի, բենզինի, սեղմված գազի և եկամտահարկի հետ կապված: Դե իսկ այն ապրանքները, որոնք տեղափոխման հետ կապ ունեն, արդեն շղթայաբար՝ որը քիչ, որը շատ, նույնպես թանկանալու են: «Աջ ղեկ» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին մասնակցելու «Ելք» դաշինքի կազմակերպած ցույց-երթին»` ըստ նախաձեռնության հայտարարության:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ