Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխություն

Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխություն
16.03.2018 | 03:13

Հայաստանի գրողների միությունը և Ռուբեն Հովսեփյանի ընտանիքը հայտարարում են անվանի արձակագիր, թարգմանիչ, ազգային գործիչ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ անվան մրցանակաբաշխության մասին:
Պատմվածքի ժանրի անտիպ լավագույն ստեղծագործությունների համար սահմանվում է մեկ մրցանակ` 150000 դրամ պարգևավճարով: Գրողի դուստր Լիլիթ Հովսեփյանը նշեց, որ մրցույթը ամենամյա է լինելու, հետագայում գուցե խոսք լինի նաև հիմնադրամի մասին: Մոտ 30 հայտ արդեն ստացել են: Հանձնախմբում են Նորայր Ադալյանը, Պետրոս Դեմիրճյանը, Կարինե Խոդիկյանը, Լիլիթ Հովսեփյանը։ Վերջինս ընդգծեց, որ ընդունվելու են բացառապես անտիպ գործեր, որոնք չեն տեղակայվել նաև առցանց հարթակում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ