ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Սկսվում է բեռնատարներով ճանապարհները փակելու օպերացիան

Սկսվում է բեռնատարներով ճանապարհները փակելու օպերացիան
20.04.2018 | 12:02

Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Նա բեռնատարների վարորդներին կոչ արեց բոլոր ճանապարհներին հորիզոնական կանգնեցնել մեքենաները և ըստ հնարավորության թուլացնել անիվները, անել այնպես, որ մեքենայի շարժիչը չմիանա, որ ՃՈ-ը չկարողանա բեռնատարները հեռացնել:

«Այսօրվա ակցիան շատ կարևոր է, և եթե մենք կարողանանք այս գործողությունն այսօր հաջողությամբ իրականացնենք հանրապետության ողջ տարածքում, դա կնշանակի, որ «թավշյա հեղափոխության» ավարտին ընդամենը մի քանի օր է մնացել: Պետք է հստակ ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Այսինքն՝ եթե մենք կարողանանք այնպես անել, որ քաղաքը, տրանսպորտը կաթվածահար լինի, մենք դրանով պետական իշխանության մարմիններին, նաև ոստիկանությանը ցույց ենք տալիս, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Իհարկե, հիմա արդեն պարզ է, որ նա շատ իրավիճակների չի տիրապետում, բայց ընդհանուր առմամբ այսօրվա ցույցը Սերժ Սարգսյանին պետք է համոզի իր հեռանալու ժամանակի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ պետք է անել այդ գործողությունները օր առաջ այս խնդիրն ավարտելու համար, և ինքը, համոզված եմ, որ ինչքան ջանասեր լինեն այս գործողության մեջ, այդքան կարճ կտևի «թավշյա հեղափոխության» ավարտի գրանցումը: Փաշինյանը նշեց, որ բեռնատարները շատ չեն, հետևաբար յուրաքանչյուրը պետք է անի իր քայլը:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ