ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում

Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում
23.07.2018 | 10:55

Հայաստանում անցկացվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 11-րդ բանակումին ներգրավված սփյուռքահայ երիտասարդները հուլիսի 22-ին հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Ողջունելով և շնորհավորելով բանակումի մասնակիցներին Հայ մարմնակրթական ընդհանուր միության կազմավորման 100-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության, մասնավորապես, սփյուռքահայ երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այցելությունը ռազմական կրթօջախ և շփումը ապագա սպաների հետ սփյուռքահայ պատանիներին կդարձնի էլ ավելի հպարտ և հայրենապաշտ:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության և կազմակերպչական գործունեությանն աջակցելու համար՝ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ սփյուռքահայ երիտասարդները մշտապես պատրաստակամ են հարկ եղած դեպքում տեր կանգնելու հայոց պետականությանն ու մաս կազմելու դրա հարատևման երաշխիքը հանդիսացող հայկական բանակի։


ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան կատարած այցելության ընթացքում բանակումի մասնակից 1200 սկաուտները շրջել են կրթահամալիրի տարածքում, ծանոթացել համալսարանի պայմաններին, մարզահրապարակում իրենց ուժերն են փորձել տարբեր մարզաձևերում։

Դիտվել է՝ 5081

Մեկնաբանություններ