ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ արձակվեց

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ արձակվեց
28.07.2018 | 13:27

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել` ասել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Նա «Զվարթնոց» օդանավակայանում գործող բանկերից մեկում վճարել է գումարը և անդորրագիրն անմիջապես փոխանցել քրեակատարողական հիմնարկ, գիշերը ժամը 2-ի սահմաններում իր պաշտպանյալը դուրս է եկել մեկուսարանից։


Կեսգիշերին Խաչատուրովի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո փաստաբանը հայտնել էր, թե «հենց այս պահին բարեկամական-հարազատական շրջանակում զբաղված են այդ գումարը հավաքելով»։ Մինչ գումարը հավաքվել էր, Պողոսյանը մեկնել էր օդանավակայան և մուծել գրավը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դատարանի շենքից տեղափոխել էին մեկուսարան։


2008-ին Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Յուրի Խաչատուրովին, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: ՈՒրբաթ օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դատարանի շենքում ասել էր, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ