Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից»

«Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից»
11.12.2018 | 12:22

Սուրեն Շահվերդյանը հրաժարվել է Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից:

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը... Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում»:
Հիշեցնենք, որ համազգային թատրոնի դերասանները դեկտեմբերի 1-ից գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի և նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հրաժարականները:

Լուսանկարը՝ Սուրեն Շահվերդյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 2520

Մեկնաբանություններ