Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնին»

«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնին»
25.12.2018 | 01:49

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունն ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով: Եզրափակչի նրա մրցակիցը Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ-Աինն» էր: «Արքայականը» հաղթել է համոզիչ 4:1 հաշվով: Հաղթանակից հետո այս մրցաշարում նվաճած տիտղոսների քանակով «Ռեալը» շրջանցեց իսպանական մյուս գրանդին՝ «Բարսելոնին»: Նկատենք, որ սա «արքայականի» երրորդ անընդմեջ հաղթանակն էր այս մրցաշարում: Առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գարեթ Բեյլը (Մադրիդի «Ռեալ»):
Երրորդ տեղի համար պայքարում արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 4:0 հաշվով պարտության է մատնել ճապոնական «Կասիմային»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ