Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վարնավան հայտնվել է Ուկրաինայի համար «վտանգավոր անձանց» ցուցակում

Վարնավան հայտնվել է Ուկրաինայի համար «վտանգավոր անձանց» ցուցակում
22.03.2019 | 18:38

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, «Cоmedy Woman»-ի հայտնի մասնակից Եկատերինա Վարնավան Ուկրաինայի համար վտանգավոր անձանց ցուցակում է հայտնվել: Այդ մասին հայտնում է Krooespondent.net կայքը:

Վարնավան հայտնվել է Ուկրաինայի մշակույթի նախարարության հրապարակած «Ուկրաինայի թշնամիներ» փաստաթղթում, որ կազմվում է երկրի ազգային անվտանգության ծառայության տրամադրած տեղեկությունների հիման վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Վարնավային 5 տարով արգելել էր մուտք գործել երկրի տարածք: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ Ուկրաինա կայցելի, երբ ավարտվի այդ ժամկետը: Նոր կատեգորիայի «սև ցուցակում» հայտնվելու փաստը հաղորդավարուհին դեռ չի մեկնաբանել:

Հավելենք, որ Ուկրաինայի ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձանց ցուցակում այս պահին 148 մարդ է ներառված` հիմնականում արվեստի ու մշակույթի գործիչներ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ