Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արցախ այցելող ուկրաինացիները կարող են խնդիրներ ունենալ

Արցախ այցելող ուկրաինացիները կարող են խնդիրներ ունենալ
29.09.2019 | 10:23

Ուկրաինան անփոփոխ աջակցում է Ադրբեջանի ու Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրություն է, որով, փաստորեն, Ուկրաինան կոնկրետ մեսիջ է ուղարկում իր այն քաղաքացիներին, որոնք պատրաստվում են մեկնել Արցախ, Աբխազիա և Հարավային Օսիա:

«Մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի ու Վրաստանի օրենսդրություններով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2818

Մեկնաբանություններ